գլխավոր COVID-19 Նուբար Աֆեյանի ընկերության Moderna պատվաստանյութը վերանվանվել է Spikevax

Նուբար Աֆեյանի ընկերության Moderna պատվաստանյութը վերանվանվել է Spikevax

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը փոխել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի անունը․ Moderna անունով հայտնի պատվաստանյութն այժմ կկոչվի Spikevax։ Այս մասին հայտնում է դեղամիջոցների եվրոպական գործակալության կայքը։

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Moderna պատվաստանյութի օգտագործումը թույլատրվել է դեկտեմբերի 16-ին: Դրանից մի քանի օր անց այն սկսել է օգտագործվել նաև Եվրամիությունում: Ընկերությունը դեղամիջոցի մատակարարման առնչությամբ պայմանագրեր է կնքել Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների հետ:

Հիշեցնենք՝ Moderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է: