գլխավոր Facebook Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց

Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը շտապօգնությունով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։

«Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք տեղեկություն։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված դատախազությանը»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել մինչ դատարանի որոշման հրապարակումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: