գլխավոր COVID-19 Կորոնավիրուսից պաշտպանության համար ստեղծված նոր սաղավարտներն իրարանցում են առաջացրել համացանցում (լուսանկարներ)

Կորոնավիրուսից պաշտպանության համար ստեղծված նոր սաղավարտներն իրարանցում են առաջացրել համացանցում (լուսանկարներ)

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարդիկ դիմում եմ ավանդական և նորարարական պաշտպանության մեթոդների՝ փորձելով վիրուսի հետ ապրել կողք-կողքի, սակայն նաև անվտանգ միջավայր ստեղծել իրենց համար:

Վիրուսից պաշտպանություն ապահովող նման նորարարական սարքերի շարքին է դասվում վերջերս շուկայում ներկայացված MicroClimate Air սաղավարտը, գրում է boredpanda.com կայքը: 

Աղբյուր մանրամասնում է, որ այս սաղավարտները հատկապես կհավանեն գիտական ֆանտաստիկա ժանրի սիրահարները, քանի որ դրանք կրողներն այնպիսի տեսք ունեն, կարծես հենց նոր են տիեզերանավից դուրս եկել: 

Նշվում է, որ սոցցանցերում մեծ իրարանցում առաջացրած այս սաղավարտի ներսում կան հատուկ ֆիլտրման և օդափոխության համակարգեր, որոնք մարդու համար «թարմ և առանց գոլորշի» միջավայր են ապահովում: 

Հայտնի է, որ այս սաղավարտները կարելի է ձեռք բերել 199 դոլարով: