գլխավոր Իրադարձային Վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեցին. որ ուժի ձայները որքանով են ավելացել կամ պակասել

Վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեցին. որ ուժի ձայները որքանով են ավելացել կամ պակասել

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերահաշվարկից հետո որոշ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայների փոփոխություն եէ եղել։ Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։

ԿԸՀ–ն հայտնում է նաև, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում են իրականացվել առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -8
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք + 5
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն + 1
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 0
  11. «Հանրապետություն» կուսակցություն + 1
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն + 2
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -10
  14. «Բարգավաճ հայաստան» կուսակցություն + 5
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» 0
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն + 1
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0
  18. «Շիրինյան- բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -19
  21. «Ազատական» կուսակցություն -2
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» -1
  23. «Հայաստան» դաշինք + 744
  24. «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն -60
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն + 52