գլխավոր Իրադարձային Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է. աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու չի...

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է. աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու չի պատրաստվում

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում չի ներկայացնի։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հարցին ի պատասխան հայտնեց դատավոր Ազարյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը։

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն էր շրջանառվում առ այն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել ԲԴԽ։ Շրջանառվող տեղեկությունը հերքել էր նաև դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ նշելով, որ նման դիմում չեն ստացել։

Արձանագրենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երեք տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր։