գլխավոր Իրադարձային Արայիկ Հարությունյանի հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպում նախատեսված չէ. Սողոմոնյան

Արայիկ Հարությունյանի հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպում նախատեսված չէ. Սողոմոնյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստել է Արցախի ԱԺ պատգամավորներին՝ հայտարարելով, թե Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո Երեւանում պատրաստվել է հանդիպել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հիշեցնենք, որ Արցախում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության գիշերը՝ Արայիկ Հարությունյանի՝ «ՔՊ» գրասենյակում գտնվելը։ Ստեփանակերտում Արցախի ԱԺ պատգամավորները բացատրություն են պահանջել Ա.Հարությունյանից՝ նշելով, որ նա իրեն պահել է ՔՊ-ական ակտիվիստի նման, ինչը հարիր չէ Արցախի նախագահին, ինչին ի պատասխան Ա.Հարությունյանը վստահեցրել է, թե Երեւանում հանդիպել է եւս 6 այլ կուսակցության ներկայացուցիչների հետ, բացի այդ պատրաստվում էր հանդիպել նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, սակայն դրանք տեղի չեն ունեցել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ նման հանդիպում ընդհանրապես նախատեսված չի եղել, եւ որ այդ մասին առաջին անգամ է լսում: