գլխավոր Սպորտ Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Հունգարիայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Անդրաշիդա» ակումբի խաղացող Վիկտոր Մարսելը մահացել է մարզման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ 18-ամյա ֆուտբոլիստը հունիսի 21-ին մարզման ժամանակ ընկել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը։

Հաղորդագրության համաձայն` թիմակիցներն ու մարզիչն անմիջապես օգնության են հասել երիտասարդ ֆուտբոլիստին։ Նրանք փորձել են օգնել տղային` այդ ընթացքում անընդհատ կապի մեջ լինելով շտապօգնության ծառայության հետ։

Ժամանած բժիշկները երկար պայքարել են ֆուտբոլիստի կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել նրան։