գլխավոր Իրադարձային Անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, թշնամին հենց դա՛ է ուզում. Հոխիկյան

Անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, թշնամին հենց դա՛ է ուզում. Հոխիկյան

Արցախում վերջին օրերին բողոքի ալիք է բարձրանում ընդդեմ գործող իշխանության։ Այս մասին գրել է լրագրող Նիրի Հոխիկյանը:

Հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են Արայիկ Հարությունյանի և ՀՀ կառավարող կուսակցության սերտ կապից և իրենց դավաճանված են զգում, բայց այսօր առավել քան երբևէ Արցախում կայունություն է պետք։

Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման։ ՀՀ-ում անկայունությունը և պոպուլիզմը հանգեցրին պետական ինստիտուտների քայքայման և անվտանգային համակարգերի կորստի։

Արցախում դա չպետք է կրկնվի։ Արցախում կայունություն է պետք, մինչև հասկանանք, թե ՀՀ-ում ինչպես է ներքաղաքական կյանքը դասավորվում։ Կարծում եմ, Արցախի իշխանությունը ևս պետք է գիտակցի, որ անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, դա կործանարար է, թշնամին հենց դա՛ է ուզում։

Սիրելի արցախցիներ, մի՛ դարձեք գործիք թշնամիների համար։