գլխավոր Գլխավոր Այս պահի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնում ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում...

Այս պահի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնում ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունեմ. Խունդկարյան

Իմ թեկնածությունը դեռևս որևէ մեկը չի շոշափել որպես ՍԴ նախագահ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:

Հարցին՝ ինքն ուզո՞ւմ է դառնալ ՍԴ նախագահ, նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունի, քննարկում չի եղել. «Քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»:

Դիտարկմանը, որ եթե առաջադրվի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ՍԴ ճգնաժամը կշարունակվի՞, Խունդկարյանն արձագանքեց. «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի օրենքի պահանջների համաձայն»:

Խունդկարյանը պնդեց, որ երաշխիք չի եղել, թե ինքն է լինելու ՍԴ նախագահը. «Նման քննարկում չի եղել: Որևէ մեկը չէր կարող նման երաշխիք տալ ու չի տվել»:

Հարցին, թե ինչու թողեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, ՍԴ դատավորի պաշտոնն ավելի գրավի՞չ է, Խունդկարյանը պատասխանեց. «Ես պաշտոնները չեմ գնահատում, ինձ համար ավելի արժեքավոր է դատավորի արդարադատական գործառույթ իրականացնելը: Իսկ որեւէ պաշտոն ժամանակավոր երեւույթներ են: