գլխավոր Իրադարձային «Մեր երկրում իրավիճակ ենք փոխում»․ Հայկ Չոբանյանը՝ ռազմարդյունաբերության մասին

«Մեր երկրում իրավիճակ ենք փոխում»․ Հայկ Չոբանյանը՝ ռազմարդյունաբերության մասին

«Ռազմարդյունաբերության թեմայով հանրային խոսակցություններից պիտի զերծ մնամ, և պետք է գործով զբաղվենք»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայկական արտադրության զինատեսակների վերաբերյալ հարցին, հայտարարեց ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

«Մեր ոլորտում կան նախկինից գործող և նոր ներգրավված բավականին լուրջ նախաձեռնություններ և կազմակերպություններ, և մենք արդեն մեր երկրում այդ տեսանկյունից իրավիճակ ենք փոխում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

«Կարող եք համոզված լինել, որ ռազմարդյունաբերության ոլորտը այսօր օրուգիշեր աշխատում է Հայաստանի անվտանգություննն ապահովելու համար»,- ընդգծեց Չոբանյանը։