գլխավոր Իրադարձային «Հաջողություն պետական գործունեության մեջ». Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին

«Հաջողություն պետական գործունեության մեջ». Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,–նշված է Պուտինի ուղերձում։

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ.–ին Երևանում։

Նրա ծննդյան տարեդարձը շնորհավորել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։