գլխավոր Միջազգային Բլինքենը «Հյուսիսային հոսք 2»-ը «ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ» է կոչել, որը «խաթարում է...

Բլինքենը «Հյուսիսային հոսք 2»-ը «ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ» է կոչել, որը «խաթարում է Ուկրաինայի անվտանգությունը»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Հյուսիսային հոսք-2» գազատարը «ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ» է կոչել, որը «խաթարում է Ուկրաինայի անվտանգությունը», հայտնում է Reuters-ը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հավաստիացումներ են ցանկանում առ այն, որ Ռուսաստանն «էներգիան որպես եվրոպական պետության դեմ հարկադրանքի գործիք չի օգտագործում»:

Ելույթ ունենալով գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ հանդիպումից հետո Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսին` Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը վճռական է բարդ իրավիճակում ինչ-որ «դրական բան» բերելու եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու ուղիների ուսումնասիրման հարցում:

«Մեր նպատակը մնում է երաշխավորելը, որ Ռուսաստանը չի կարողանա էներգիան որպես հարկադրանքի գործիք օգտագործել Ուկրաինայի կամ Եվրոպայում որեւէ այլ երկրի դեմ»,- ասել է Բլինքենը:

Մաասը նշել է, որ Բեռլինը ցանկանում է երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնել. «Մենք գիտենք, թե ինչ է սպասվում Վաշինգտոնում: Մեզ համար չափազանց կարեւոր է հասնել արդյունքների, որոնց կարող է աջակցել նաեւ Վաշինգտոնը»: