գլխավոր Իրադարձային Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման

Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի   ղեկավարների ` 2020թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։