գլխավոր Ինֆոգրաֆիկա Այս գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը. Շուշիի գործողությունը պլանավորել ու...

Այս գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը. Շուշիի գործողությունը պլանավորել ու ներկայացրել է Սամվել Բաբայանը. Տարածվել է տեսանյութ․ Փաստինֆո

Շուշիի պաշտպանության գործողության մասին շատ փաստեր անհայտ էին մնում՝ ՀՀ իշխանությունները դրա պատասխանատվության սլաքներն ուղղում էին ՀՀ ընդդիմադիր գործիչների վրա, մինչդեռ համացանցում տարածված տեսանյութից հետեում է, որ Շուշիի պաշտպանության գործողությունը ներկայացրել է Սամվել Բաբայանը։

Տեսանյութն արված է Շուշիի անկումից հավանաբար մեկ կամ երկու օր առաջ՝ նոյեմբերին։ Այդ ժամանակ Շուշին արդեն շրջափակված էր։ Մի շարք զինվորականներ հավաքված են ցածր առաստաղով փոքր սենյակում։ Քննարկմանը նրանց օպերացիայի մասին է ներկայացնում ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Բաբայանը հայտնում է, որ հակառակորդը Շուշին շրջափակել է, հավելելով, որ իրենց գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը:

«Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, պրաշայ, հողերը տանք, գնանք։ Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք։»։

Տեսանյութում Բաբայանը զգուշացնում է, որ սպասվող գործողությունը ձևական չէ.

«Ասես տանկս փչացել է, էլեկտրոնիկան լավ չի աշխատում, ընկավ յաման… Էդ էկիպաժների հետ բոլորդ խոսեք»։
Բաբայանը նշում է, որ արագությունը իրենց գլխավոր խնդիրն է, պետք է արագ զբաղեցնել անհրաժեշտ դիրքերը։ Վերջինս հրահանգում է հանդիպման հաջորդ օրը չուշանալ:

«6-ին արդեն ելման դիրքում ենք: Մի ժամ նստում եք, դիրքերը նայում եք, որտեղ, ինչ, կողմնորոշվում, 7-ին արդեն ճեղքումը սկսվում է: Արտիլերիան մի 15 րոպե աշխատելու ա, շուտ բացի, որ մտնելու ենք հարձակման: Հասկացա՞նք իրար: Իրար ման չենք գալու՝ գտնենք:

Հեռախոս, բան, իրար հետ փոխանակե՞լ եք բոլորդ»,- տեսանյութում ասում է Բաբայանը։