գլխավոր COVID-19 «Մենք ֆենոմենալ աշխատանք ենք կատարել». Թրամփը կորոնավիրուսի դեմ իր պայքարը «5+» է...

«Մենք ֆենոմենալ աշխատանք ենք կատարել». Թրամփը կորոնավիրուսի դեմ իր պայքարը «5+» է գնահատել

Չնայած նրան, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի զոհերի թվով աշխարհում բացահայտ առաջատար է, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վիրուսի դեմ իր պայքարը 5+ է գնահատել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Մենք կլորացնում ենք անկյունը` պատվաստանյութով կամ առանց դրա: Նրանք ատում են, երբ ես սա ասում եմ, բայց դա այդպես է: Մենք ֆենոմենալ աշխատանք ենք կատարել: Ոչ թե լավ, այլ ֆենոմենալ աշխատանք: Բացի հանրային կապերից, բայց դա այն պատճառով, որ ես կեղծ լուրեր ունեմ: Հասարակական կապերի ոլորտում իմ աշխատանքը 5+ եմ գնահատում»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ նախագահը երկրում կորոնավիրուսի դեմ իր պայքարը «10-ից 10 էր գնահատել, իսկ հուլիսին հայտարարել էր, որ իրեն 5 է գնահատում, բայց եթե իր վարչակազմը դեղամիջոց կամ պատվաստանյութ առաջարկի, ապա այդ գնահատականը 5+ կլինի»:

Աղբյուրը գրում է, որ «Թրամփն ապրում է իր իսկ ստեղծած ֆանտազիայի աշխարհում, որտեղ նա աշխարհի ամենախելացի, երևակայող, գեղեցիկ և հաղթող մարդն է: Թրամփը միշտ է այդպես արել՝ լինի դա քաղաքական, թե գործնական ոլորտում, նա իրեն շրջապատում է մարդկանցով, որոնք հաստատում են, որ իր աշխարհն իրական է, իսկ իրական աշխարհը` դավադիր ինչ-որ մի բան, որը ղեկավարվում է իր հակառակորդ դեմոկրատների և ԶԼՄ-ների կողմից»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար է ինչպես կորոնավիրուսով վարակվածների, այնպես էլ դրա հետևանքով մահացած մարդկանց թվով: Երկրում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 047 643 դեպք, վարակման հետևանքով մահացել է 204 577 մարդ: