
Լիբանանի հարավային Այն Քանա բնակավայրում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է riafan.ru-ն՝ WarJournal թելեգրամյան ալիքին հղումով:
newsru.co.il կայքը հավելում է, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել է ավտոլցակայանում: Ծխի սյան բարձրությունը հասել է մի քանի տասնյակ մետրի: Բնակիչներից մեկի խոսքով՝ պայթյունի ժամանակ գետինը ցնցվել է:
Տեղի լրագրողների փոխանցմամբ՝ պայթյունի գոտին շրջափակվել է բանակի ներկայացուցիչների կողմից:
Մինչդեռ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքն Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներից մեկի մասին է:
