գլխավոր COVID-19 Մերկելը երկրորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ն փոխարինելով Նուբար Աֆեյանի Moderna-ի...

Մերկելը երկրորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ն փոխարինելով Նուբար Աֆեյանի Moderna-ի պատվաստանյութով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ DPA գործակալությանը հղումով։

Ապրիլի 16-ին AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութի առաջին ներարկումից հետո, Մերկելն այժմ պատվաստվել է Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ամերիկյան ընկերության պատվաստանյութով։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատվաստումների արշավում ներգրավված բոլոր մարդկանց, բոլոր պատվաստվածներին։ Պատվաստումը համավարակը հաղթահարելու բանալին է», – ասել է Մերկելը։