գլխավոր Իրադարձային Ուզբեկստանի մասկնակցությունը ԵԱՏՄ-ում երկրի տնտեսության զարգացման հնարավորություն կընձեռի. ՌԴ վարչապետ

Ուզբեկստանի մասկնակցությունը ԵԱՏՄ-ում երկրի տնտեսության զարգացման հնարավորություն կընձեռի. ՌԴ վարչապետ

Ուզբեկստանի լիամասշտաբ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն կընձեռի երկրի տնտեսական զարգացման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայլ Միշուստինը ՌԴ և Ուզբեկստանի վարչապետերի մակարդակով համատեղ հանձնաժողովի նիստում:

Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է կառուցողական փոխագործակցությունը Դուշանբեի հետ` որպես ԵԱՏՄ դիտորդ պետության:

«Վստահ եմ, որ լիակատար մասնակցությունը ԵԱՏՄ-ում հավելյալ հնարավորություններ կընձեռի ուզբեկական տնտեսության աճի համար և զգալի առավելություններ կբերի Ուզբեկստանի քաղաքացիներին»,- նշել է Միշուստինը:

Ռուսաստանի վարչապետը հիշեցրել է, որ իրենց երկրներն ակտիվորեն աշխատում են ինտեգրացիոն միավորումներում: Խոսելով երկկողմ համագործակցության մասին` Միշուստինն ընդգծել է, որ անցյալ տարի ՌԴ-ի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 15 տոկոսով: