գլխավոր Իրադարձային Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ կմեկնի Դանիա

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ կմեկնի Դանիա

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ամառային արձակուրդը կանցկացնի Դանիայում։ Նա Facebook–ի իր էջում փոքրիկ դստեր` Մոնթեայի հետ օդանավակայանից լուսանկար է հրապարակել։

«Վերջապես արձակուրդ մեր փոքրիկ ճանապարհորդի հետ»,–լուսանկարին կից գրել է Ռևազյանը։

Նշենք, որ 2020 թվականի մայիսի 19–ին ծնվեց նրա առաջնեկը` Մոնթեան։

2020 թվականի սեպտեմբերին Ռևազյանը շուրջ 4 ամսական դստեր հետ Դանիայից վերադարձավ Հայաստան։ Նա լուսանկար էր հրապարակել Մոնթեայի հետ և նշել, որ «հանցագործությունների» գծով իր փոքրիկ գործընկերն է։