գլխավոր Իրադարձային Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան

Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան

Անկասկած օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների և խորհրդարան գնալու մասին:

«Այո, մեր նպատակը ամբողջական հաղթանակն էր, մենք վերցրել ենք առաջին խրամատները և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը: Կարծում եք, որ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ոչ, մենք գնում ենք իշխանության և պատասխանատվություն կրելու երկրի համար. սա է նպատակը»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ այս հարցը չի կարող օրակարգից դուրս գալ, քանի երկրի ղեկին այս իշխանություններն են, նա շեշտեց, որ այս հարցը օրակարգից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ ներկա իշխանությունների փոխարել այլ ազգային իշխանություն գա: «Եթե նման բան կատարվի, ապա ես ինձ ազատ մարդ կհամարեմ ու կզբաղվեմ իմ գործունեությամբ, բայց սրանք ուղղակի վտանգ են ՀՀ-ի համար և իրենց ամբողջ գործունեությամբ ապացուցել են, որ վտանգ են, սպառնալիք են, և այդ սպառնալիքը պետք է հեռացվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։