գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել

Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` պատասխանելով Փաշինյանի` երեկվա հանրահավաքում հնչեցրած առաջարկին` քաղաքական առողջ ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին։

«Դուք իրոք նկատե՞լ եք հաշտության ձեռք։ Ես չեմ նկատել։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ այս իշխանությանը հավատալ ուղղակի հնարավոր չէ։ 44 օր ստած իշխանությունը հիմա ուրիշ բաներ է ասում ու անմիջապես դրանից հետո լրիվ հակառակն է ասում։ Սա ոճ է»,– ասաց Քոչարյանը` կարծիք հայտնելով, թե դա ավելի շատ արվել է դրսի աշխարհին ինչ–որ բան ցույց տալու համար։

«Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն մի 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է»,– ասաց նա։