գլխավոր Իրադարձային Ես անձամբ վերցնելու ցանկություն չունեմ. Քոչարյանը կհրաժարվի՞ մանդատից

Ես անձամբ վերցնելու ցանկություն չունեմ. Քոչարյանը կհրաժարվի՞ մանդատից

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակված է հրաժարվել իր խորհրդարանական մանդատից։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ես ինքս գործադիրի մարդ եմ։ Մեր թիմում էլ տարբեր կարծիքներ կան` մի մասը պնդում են, որ ես վերցնեմ ու լինեմ խորհրդարանում և խորհրդարանի ամբիոնը օգտագործեմ հետագա մեր պայքարի համար, մյուս կողմը գտնում է, որ չարժե։ Ես անձամբ նման ցանկություն չունեմ ու ավելի շատ հակված եմ դա չանել»,– ասաց նա։

Քոչարյանը հավելեց, սակայն, որ իր որոշումը վերջնական չէ։ Այն դեռ ենթակա է քննարկման։ Եվ ինքն էլ դեռ պետք է «սառնասիրտ», «առանց զգացմունքային կոմպոնենտի» որոշում կայացնի։