գլխավոր Իրադարձային Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյանը մեկնաբանեց իրենց պարտության պատճառը

Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյանը մեկնաբանեց իրենց պարտության պատճառը

Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, և այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները քննարկելու համար»,– ասաց նա` հավելելով, որ այս պահին իրենց շտաբներից հավաքվում են բոլոր նյութերը և առաջիկա օրերին արդեն պարզ կլինի, թե ինչ ծավալի բողոք կներկայացվի ՍԴ։

Մեկնաբանելով գործող ինշխանություններին տրված վստահության մանդատի հարցը` Քոչարյանը նշեց, որ դրանում մեծ դեր է ունեցել նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, քանի որ ընտրություններին մասնակցել են ՀՀ բոլոր նախկին նախարարները, երկուսը` ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը` ակտիվորեն մասնակցելով քարոզարշավին։

«Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը։ Քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում, և հատկապես գյուղական վայրերում մենք բավական քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Եվ, եթե նկատել եք, իշխանությունը բավական մեծ արդյունքներ է գրանցել հենց գյուղական վայրերում։ Մարդիկ երևի վերջին պահին կողմնորոշվեցին ու գնացին, քվեարկեցին իշխանության օգտին։ Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր»,– ասաց նա։