գլխավոր Իրադարձային Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում

Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում

Բաքվում մարտավարական զորավարժանքներ են սկսվել ռազմածովային նավատորմի ռազմանավերի, օժանդակող և մատակարարման նավերի ջոկատների և ծովային հետևակայինների մասնակցությամբ:

Ինչպես գրում է Minval.az-ը, զորավարժությունների անցկացման նպատակը ռազմածովային ուժերի ստորաբաժանումների համատեղ մարտական գործողությունների անցկացումն է`ուղղված ռազմաքաղաքական և տնտեսական շահերի դեմ սպառնալիքների կանխմանը, էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը և պահպանմանը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում, ինչպես նաև նավթագազատարների վերահսկմանը:

Զորավարժանքների ժամանակ նախատեսվում է հրամանատարների հմտությունների կատարելագործումը մարտական գործողությունների կազմակերպման և մարտում ուժերի կառավարման գործում:   

Ուսումնավարժանքի ժամանակ կիրականացվեն նաև Կասպից ծովի ադրբեջանական հատված ներխուժած պայմանական հակառակորդի ոչնչացմանն ուղղված առաջադրանքներ: Զորավարժությունները կավարտվեն հունիսի 23-ին: