գլխավոր COVID-19 77 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

77 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 77–ով և դարձել 224330: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 մարդ, կատարվել է 1156409 թեստավորում, առողջացել են վարակվածներից 216182-ը: Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 4502։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1096։