գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար

Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը իրականացնում է ուխտավորների ուղեկցումը դեպի վանք և նրանց անվտանգության ապահովումը: Այսօր ավելի քան 150 ուխտավորի ենք ուղեկցել Ստեփանակերտ քաղաքից»,-ասել է խաղաղապահ զորախմբի սպա Ալեքսանդր Կորոլյովը։

Ուղեկցությունն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: