գլխավոր Միջազգային Էրդողանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ին փլուզում է սպառնում

Էրդողանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ին փլուզում է սպառնում

Առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն կբախվի դժվարությունների, որոնք սպառնում են դաշինքի գոյությանը, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Առանց Թուրքիայի, ՆԱՏՕ-ին դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլեւ իր գոյությունը: Թուրքիան ամբողջությամբ կատարում է դաշինքի նկատմամբ իր պարտավորությունները: Նա գիտակցում է ՆԱՏՕ-ի պահպանման կարեւորությունը, չնայած միայնակ էր մնացել այն պահին, երբ ամենից շատ աջակցության կարիք ուներ»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները:

Նրա խոսքով, տարածաշրջանային ճգնաժամերում «Իրաքից մինչեւ Սիրիա, Պաղեստինից մինչ Լիբիա, ՆԱՏՕ-ին չի հաջողվել իրենից բխող ուժեղ կամք դրսեւորել»:

«Գագաթաժողովի ընթացքում բանակցությունների ժամանակ մենք եւս մեկ անգամ մատնանշեցինք, որ «վատ ահաբեկիչներ-լավ ահաբեկիչներ» հասկացությունը ճիշտ չէ»,- նշել է Էրդողանը` հավելելով, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի «ավելի անկեղծ եւ ուժեղ ներդրում»՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում: