գլխավոր Միջազգային Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր դարաշրջանի...

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր դարաշրջանի մասին

Թուրքիան և ԱՄՆ-ն երկկողմ հարաբերություններում «դրական և կառուցողական հիմքի վրա նոր դարաշրջան են թևակոխում», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը, գրում է ria.ru-ն։

«Ամրապնդելով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում, Թուրքիան վճռական է օգտագործել այն հիանալի մթնոլորտը, որը մենք հաստատել ենք Բայդենի հետ հանդիպման ժամանակ»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ «Թուրքիայի միակ պահանջը քաղաքական և տնտեսական բոլոր ոլորտներում իր ինքնիշխան իրավունքները հարգելն ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ Անկարայի պայքարին աջակցելն է»։

Նրա խոսքով՝ Թուրքիայում պատրաստ են ԱՄՆ-ի հետ «զարգացնել դաշնակցային հարաբերությունները և հավատում են, որ ժամանակի ընթացքում բոլոր տարաձայնությունները կհաղթահարվեն»։