գլխավոր Facebook Պայքար` հանուն Պետականության. Պայքար՝ հանուն Ազգի. Սա է մեր ուղին. Գևորգ Գևորգյան

Պայքար` հանուն Պետականության. Պայքար՝ հանուն Ազգի. Սա է մեր ուղին. Գևորգ Գևորգյան

Ծանր ու անհավասար մարտում Հայրենիքս վիրավորվեց։ Վիրավորվեց, որովհետև տիեզերական մասշտաբի մի կեղծարար կարողացավ շատերի գավառական խեղճության և իր կեղծիքի տեխնոլոգիաների միքսից ստանալ քաոսի մշտաբորբ կրակ։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Ինչպես և հայտարարել էի, վտանգավոր է այս ազգադավի առաջարկած արտահերթ ընտրություններին գնալը, և ցավոք եղավ այն, ինչը կանխատեսվում էր, կապիտուլյանտը կեղծիքներով վերարտադրվեց:

Վերարտադրվեց, շարունակելու այն ապազգային և ապապետական գործընթացները, որի համար իրեն իշխանության են բերել իր թիկունքում կանգնած ուժերը։

Այս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել։

Աստված մեզ այս եդեմական Հայրենիքն է տվել, և մենք պարտավոր ենք ամուր կանգնել մեր հողին, թույլ չտալ, որ ազգադավ կապիտուլյանտը այն վերածի գերտերությունների մանրադրամի։

Պայքար` հանուն Պետականության։

Պայքար՝ հանուն Ազգի։

Սա է մեր ուղին»,- գրել է Գևորգյանը։