գլխավոր Իրադարձային Այս պահին Հայաստանում հաստատվում է օրենքի դիկտատուրա. քաղաքացին Նիկոլ Փաշինյանին հանձնեց պողպատե...

Այս պահին Հայաստանում հաստատվում է օրենքի դիկտատուրա. քաղաքացին Նիկոլ Փաշինյանին հանձնեց պողպատե մանդատը

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ավարտին քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին հանձնեց «պողպատե մանդատը»:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այդ մանդատով Հայաստանում հաստատվելու է օրենքի դիկտատուրա.

«Այս մանդատը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովրդի կամքով հենց այս պահին հաստատվում է օրենքի և իրավունքի դիկտատուրա: Այս մանդատի մեջ մուրճ էլ կա, սուր էլ կա, բահ էլ կա, այս մանդատի մեջ կա այն ամենը ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար»,-ասաց Փաշինյանը և շնորհակալություն հայտնեց «պողպատյա մանդատն» իրեն շնորհելու համար.«Մենք այն անմնացորդ կծառայեցնենք ՀՀ քաղաքացուն, ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը և Արցախին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու հակվածություն ունեն:

Նա նաև երկխոսության կոչ արեց նաև այն կառույցներին, որոնց հետ այս ընթացքում հակադրություն է ունեցել:

«Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ասաց Փաշինյանը: