գլխավոր Միջազգային Բլինկենը մեկնաբանել է Մինսկի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները

Բլինկենը մեկնաբանել է Մինսկի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները

Բելառուսի պաշտոնատար անձանց և մի շարք ձեռնարկությունների նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցներն արտացոլում են մեր՝ բելառուսների «ժողովրդավարական ձգտումներին» աջակցելու հանձնառությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երկուշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ։

«Այդ համակարգված որոշումները ցույց են տալիս մեր՝ բելառուս ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին սատարելու անշեղ հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, նշվում է՝ Վաշինգտոնն ամերիկյան մուտքի վիզաների տրամադրման արգելք է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի, երկրի նախարարությունների և գերատեսչությունների 46 պաշտոնատար անձանց դեմ, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել 16 քաղաքացիների և հինգ կազմակերպությունների նկատմամբ:

Բլինկենի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից Մինսկի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին որոշումները մշակվել են Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի և բելառուս բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունից հետո։

Բացի այդ, նոր պատժամիջոցները, Բլինկենի խոսքով, Արևմուտքի պատասխանն են «Բելառուսում շարունակվող բռնություններին»։