գլխավոր Facebook 4 դաշինք և 21 կուսակցություն՝ 3500-ից ավելի թեկնածուներով. Հետո էլ թե բա՝...

4 դաշինք և 21 կուսակցություն՝ 3500-ից ավելի թեկնածուներով. Հետո էլ թե բա՝ «մեր փրկությունը մեր միասնության մեջ է». Արշավիր Ղարամյան

Երբ իշխանության համար պայքարը մատուցվում է «Հայրենիքի փրկության» շղարշի ներքո և ներկայացվում տարբեր սցենարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«2020 թվականի տարեվերջին՝ ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված ստեղծված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը՝ պատվով և փառքով, կարծես թե «ավարտեց» իրեն վերապահված վեհ առաքելությունը…

Ինչքան մարդու «մուրազ փորը մնաց»…

Հ.Գ. Ընտրություններին մասնակցել է 4 դաշինք և 21 կուսակցություն՝ ընդհանուր առմամբ 3500-ից ավելի թեկնածուներով…

Հետո էլ թե բա՝ «մեր փրկությունը մեր միասնության մեջ է»…»,- գրել է Ղարամյանը: