գլխավոր Միջազգային ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ սև ցուցակում ավելացնելով 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

«Այսօր խորհուրդը որոշեց սահմանափակումներ կիրառել Բելառուսի 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձանց նկատմամբ: Այս որոշումն ընդունվել է Բելառուսում մարդու իրավունքների լուրջ խախտումների սրման և քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ընդդիմության ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումների հետ կապված»,- ասվում է հայտարարությունում: