գլխավոր Իրադարձային Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Twitter-ի իր էջում ԵԽ ղեկավարը գրում է, որ Եվրոպական միությունը սատարում է Հայաստանին բարեփոխումների հետագա խորացման գործընթացում:

«Մենք նաև պատրաստ ենք հետագայում ևս աջակցել տարածաշրջանային կայունացմանը և ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը», – գրել է Շառլ Միշելը: