գլխավոր Շոուբիզնես Մահացել է «Տատու» խմբի նախկին կիթառահար Մաքսիմ Գալստյանը

Մահացել է «Տատու» խմբի նախկին կիթառահար Մաքսիմ Գալստյանը

Մոսկվայում մահացել է «Տատու» երաժշտական խմբի նախկին կիթառահար և I.F.K. ռոք խմբի հիմնադիր Մաքսիմ Գալստյանը: Այս մասին հայտնում է buro247.ru-ն` հղում անելով ռոք խմբի հաղորդագրությանը:

«Մաքսը մահացել է այս գիշեր: I.F.K.-ի հիմնադիրն ու սիրտը, որն այս խմբի հետ կապել էր իր ողջ կյանքը: Տաղանդավոր երաժիշտ, կոմպոզիտոր, կիթառահար, բառերի հեղինակ և պրոդյուսեր»,- ասվում է խմբի ինստագրամյան էջում:

«1990-ականներին Մաքսն ամենազիլն էր և տարիներ շարունակ ազնվորեն պահպանեց իր զիլությունը` չծերանալով հոգով և մարմնով: Ծանոթությունն ու համատեղ ելույթները նրա հետ մեծ պատիվ են ինձ համար: Ես կպահպանեմ մեր ջերմ հանդիպումների մասին հուշերը»,- սոցցանցի իր էջում գրել է «Սեդմայա ռասա» խմբի մասնակից Ռոման Խոմուտսկին` նշելով, որ Գալստյանը մահացել է կորոնավիրուսի պատճառով: