գլխավոր Աշխարհ Կադաֆիի «թռչող պալատը» 10 տարի անց վերադարձվել է Լիբիա

Կադաֆիի «թռչող պալատը» 10 տարի անց վերադարձվել է Լիբիա

Նախկինում Լիբիայում համար մեկը համարվող օդանավը, որը պատկանել է 2011-ին ապստամբների կողմից սպանված ղեկավար Մուամար Կադաֆիին, տասը տարի անց վերադարձվել է երկիր, ինչի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Airbus A340-ը կիրակի վայրէջք է կատարել Տրիպոլիի միակ գործող օդանավակայանում: Այս տարիների ընթացքում այն գտնվում էր Ֆրանսիայում, ուր ինքնաթիռն ուղարկվել էր Լիբիայում ռազմական գործողությունների թեժ պահին:

Երկրի նախկին ղեկավարի օդնավը դիմավորել է անձամբ վարչապետը` Աբդել Համիդ Դբեյբան` ընդգծելով, որ արտասահման տեղափոխված լիբիական բոլոր 12 ինքնաթիռները կվերադարձվեն երկիր. դա վերաբերում է նաև երկու մարտական կործանիչներին:

Դբեյբայի խոսքով՝ Լիբիայի ամենահայտնի ինքնաթիռի վերադարձը, որը ժամանակին կոչվում էր «թռչող պալատ», «երկրի և նրա բարեկեցության համար կարևոր դրական քայլ է»: 

«Լիբիայի ժողովուրդը պետք է որոշի երկրի առաջին դեմքի համար կահավորված ինքնաթիռի ճակատագիրը. կա՛մ այն կշարունակվի վերագրվել պետության ղեկավարին, կա՛մ կփոխանցվի կառավարության կարիքների համար, կա՛մ էլ կվերակահավորվի քաղաքացիական նպատակներով»,-ասել է վարչապետը: