գլխավոր Միջազգային Բաքուն և Անկարան դիտարկում են Ադրբեջանում անօդաչուների արտադրություն սկսելու հնարավորությունը

Բաքուն և Անկարան դիտարկում են Ադրբեջանում անօդաչուների արտադրություն սկսելու հնարավորությունը

Բաքուն և Անկարան գնահատում են Ադրբեջանում ռազմական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները: Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարար Իսմայիլ Դեմիրը:

«Քանի որ Ադրբեջանի մասին ասում ենք «Մեկ ազգ, երկու պետություն», ապա պետք է նաև նույն սկզբունքով գործենք: Այս տեսանկյունից արդեն առկա հնարավորությունները կրկնօրինակելու փոխարեն ցանկացած տեսակի ներդրումները պետք է ուղղվեն միմյանց լրացնելու հնարավորություններին»,- ընդգծել է թուրք նախարարը:

Նրա խոսքով` հարվածային անօդաչուների արտադրության հարցում Թուրքիան և Ադրբեջանը կձգտեն «լրացնել և ամրացնել միմյանց»:  

Դեմիրը չի բացառել Ադրբեջանում անօդաչուի արտադրման գործարան կառուցելու կամ այլ տեսակի արտադրություն սկսելու տարբերակները: