գլխավոր Աշխարհ Կրասնոդարում հանգստյան տնից երեխաներ տեղափոխող ավտոբուսն այրվել է (տեսանյութ)

Կրասնոդարում հանգստյան տնից երեխաներ տեղափոխող ավտոբուսն այրվել է (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ջուբգա-Սոչի մայրուղում հրդեհվել է «Шахтинский текстильщик» հանգստյան տնից երեխաներ տեղափոխող ավտոբուսը, հայտնում է life.ru լրատվականը և հավելում, որ հրդեհը բռնկվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։

Լրատվականի աղբյուրի համաձայն՝ 10 ավտոբուսից բաղկացած շարասյան ավտոբուսներից մեկը չի կարողացել արգելակել և բախվել է մյուսին, ինչին հաջորդել է հրդեհը։

Հաջողվել է երեխաներին դուրս բերել ավտոբուսից, նրանցից ոչ ոք այրվածքներ չի ստացել, սակայն 8-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վարորդներից մեկը ևս տուժել է։