գլխավոր Իրադարձային ԿԸՀ-ն ամփոփել է 168 ընտրատեղամասերի արդյունքները. առջևում «Քաղաքացիական պայմանագիրն» է

ԿԸՀ-ն ամփոփել է 168 ընտրատեղամասերի արդյունքները. առջևում «Քաղաքացիական պայմանագիրն» է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է թարմացնել ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների տվյալները: 168 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն` առաջատար է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 61,7 տոկոսը։

Երկրորդ տեղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, որը ստացել է ձայների 17,66%-ը։ Երրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 5,32%-ով։

Ընդհանուր առմամբ` պատկերը հետևյալն է.

1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 0,35%
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 0,72%
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61,7%
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 0,33%
5. «Ազատություն» կուսակցություն – -0,8%
6. «Պատիվ ունեմ» դաշինք – 5,26%
7. «Միասնական հայրենիք» կուսակցություն – 0,7%
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն – 0,11%
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,24%
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 0,54%
11. «Հանրապետություն» կուսակցություն – 2%
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն – 0,5%
13. «Ազատ հայրենիք» դաշինք – 0,24%
4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5,32%
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 0,35%
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – 0,51%
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 0,14%
18. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք – 0,67%
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն – 0,03%
20. «Վերելք» կուսակցություն – 0,04%
21. Ազատական կուսակցություն – 0,72%%
22. Հայոց արծիվներ- չեն մասնակցում ընտրությանը
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն –0,022%
24. «Հայաստան» դաշինք – 17,66%
25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 0,78%
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 0,042%

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։