գլխավոր Իրադարձային Հայտնի է` ինչու է ժամը 21:00–ից հետո ՀՀ տարբեր մարզերում էլեկտրականությունն անջատվել

Հայտնի է` ինչու է ժամը 21:00–ից հետո ՀՀ տարբեր մարզերում էլեկտրականությունն անջատվել

Հայաստանի տարածքում քվեաթերթիկների հաշվարկը սկսելուց հետո հոսանքազրկումները կապված են եղել «Ալավերդի» բարձր լարման գծում առաջացած խնդիրների հետ։ Տեղեկությունը հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը։ 

Նրա խոսքով` խնդիրներն ի հայտ են եկել, երբ Հայաստանը հերթական անգամ հոսանք էր ներմուծում Վրաստանից (երկու երկրները պարբերաբար հոսանք են փոխանակում կարճաժամկետ պակասուրդի դեպքում)։

Այդ դեպքում Հայաստանի էներգահամակարգի մի մասը միացվում է վրացականին կամ հակառակը։

Հերթական այդպիսի միացումը կատարվել էր ժամը 21:00–ից հետո։ 21:40–ի սահմաններում խնդիր էր առաջացել «Ալավերդի» գծի վրա, որը ներհոսք էր ընդունում Վրաստանից` Շիրակի և Լոռու մարզերի համար։ Խափանումից անմիջապես հետո այս երկու մարզերը հետ էին միացվել Հայաստանի համակարգին։