գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանում չի հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա

ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանում չի հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են բարձր մակարդակով, թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա, չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ամփոփիչ եզրակացության մեջ:

«Առանձնացնելով ընտրությունների մասնագիտական բարձր մակարդակը՝ միջազգային դիտորդները չեն հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության ընթացքի ու ընտրողների կամքի արտահայտման վրա», – նշված է ՀԱՊԿ ԽՎ-ի կայքում հրապարակված փաստաթղթում:

Դիտորդները նաև նշել են, որ «չնայած համավարակային իրավիճակին, ընտրողների մասնակցությունն իրականացվել է առանց սահմանափակող միջոցների, ինչը պայմաններ է ստեղծել քաղաքացիների լիարժեք կամարտահայտման համար»:

Բացի այդ, դիտորդների տվյալներով՝ «ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնել կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորների նկատմամբ»: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են ՀԱՊԿ ԽՎ-ում, «բոլոր ընտրատեղամասերում չէ, որ եղել են քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների դիտորդներ»: