գլխավոր Իրադարձային Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ

Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ

Ծանր, լարված, պատասխանատու օրվա ամենապատասխանատու եզրափակիչ փուլն է ընթացքում։

Հայաստանյան բոլոր ընտրատեղամասերում մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը։ Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է գործընթացի սկիզբը Երևանի 9/26 ընտրատեղամասում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ ըստ կարգի բացում քվեատուփն ու սկսում ծրարներից դուրս բերել քվեաթերթիկները։ Սա ծանր ու պատասխանատու օրվա թերևս ամենապատասխանատու՝ եզրափակիչ հատվածն է, ուստի հանձնաժողովի նախագահն առավել կենտրոնացած է, մի քիչ էլ՝ լարված։

«Խնդրում եմ ինձ հետ առարկություններ չանել, հարց կա, ձեռք բարձրացրեք, դրեք քվեարկությանը»,- դիմելով հանձնաժողովի անդամներին՝ ասում է նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմինե Մանուկյանը։

Տեսանյութում երևում է, թե նա ինչպես է խստորեն վերահսկում գործընթացը։