գլխավոր Իրադարձային Հաշվարկի ընթացքում հոսանքի անջատումը համակարգային է եղել. ՀԷՑ

Հաշվարկի ընթացքում հոսանքի անջատումը համակարգային է եղել. ՀԷՑ

Հայաստանի մի շարք մարզերում այսօր երեկոյան՝ ընտրությունների արդյունքների հաշվարկի ընթացքում  հոսանքի անջատումը համակարգային է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Խոսնակը հայտնեց, որ խնդիրը կապված է ոչ թե ՀԷՑ–ի, այլ բարձրավոլտ էլեկտրացանցերի հետ, հոսանքի անջատումը տեւել է շուրջ 10 րոպե, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու մարզերի որոշ հատվածներում։

«Անջատվել է Վրաստանի գիծը, համակարգային անջատում է եղել»,– նշեց նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոսանքը ընտրությունների արդյունքների հաշվարկի ընթացքում  անջատվել է մի շարք մարզերի խոշոր համայնքներում։