գլխավոր Իրադարձային Դանիել Իոաննիսյանը պոկել է 9/21 տեղամասի քվեատուփի կապարակնիքը. վստահված անձ

Դանիել Իոաննիսյանը պոկել է 9/21 տեղամասի քվեատուփի կապարակնիքը. վստահված անձ

Այստեղ այս ամենը կազմակերպել էր Դանիել Իոաննիսյանը՝ իր սև գործը անելով: Նա քվեատուփի կապակնիքը պոկել էր, որը խոչընդոտել և ազդել է ամբողջ հանձնաժողովի վրա: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վստահված անձ Ռոբերտ Ղազանչյանը՝ անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի մասնակցությամբ գրանցված միջադեպին::

«Ինքը փորձում էր ամբողջ հանձնաժողովի աշխատանքները կառավարել, հանձնաժողովի ընդհանուր քվեարկությամբ որոշվեց, որ նրան պետք է հեռացնեն, բայց այդ հեռացնելը տևեց մոտ 40 րոպե, որովհետև ոստիկանությունը չէր կողմնորոշվում, թե ինչ քայլ պետք է անի»,-ասաց նա:

Վերջինս ներկայացրեց, որ ՔՊ վստահված անձանց թիվը ևս չէր համապատասխանում նորմային. երկուսի փոխարեն չորս վստահված անձ կար, սակայն ոստիկանությունը երկուսին արդեն դուրս է հրավիրել:

Նշենք, որ այս պահին ընտրատեղամասում կրքերն արդեն հանդարտվել են:

Քվեարկության ավարտի ազդարարումից հետո 9/21 տեղամասում ձայների հաշվարկը ժամանակին չէր սկսվել, երբ իշխանության մի խումբ համակիրներ մնացել են ընտրատեղամասում և հանձնաժողովի անդամների պնդմամբ խոչընդոտել իրենց աշխատանքը:

Նրանց փոխանցմամբ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը պոկել էր քվեատուփի կապարակնիքը, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի անդամները հորդորել են Իոաննիսյանին լքել տարածքը, բայց վերջինս չի ենթարկվել նրանց: