գլխավոր Իրադարձային Լեռնամերձ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Լեռնամերձ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում նախնական հաշվարկով առավելագույն ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 111 ընտրող։

Գյուղն ունի 382 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 168-ը կամ 43,5%-ը։

Երկրորդ տեղում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 36 ընտրող։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 6 ընտրող, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 7, «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ 2 ընտրող և այլն։

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ոչ մի քվե չի ստացել։

Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ընտրողը շրթներկով համբուրել էր ՔՊ կուսակցության քվեաթերթիկը։

Հաշվարկին մասնակցում էին նաև ԵԱՀԿ-ից երկու դիտորդ։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ էին, որոնց մասնակցում էին 25 քաղաքական ուժեր։