գլխավոր Իրադարձային Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ

Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ

Այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող կալանավորվածներից և դատապարտյալներից 812 անձ է մասնակցել ընտրությանը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ հունիսի 20-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2019 կալանավորված անձինք և դատապարտյալներ։ Նրանցից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք):

Նշենք, որ քվեարկության ժամանակ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։