գլխավոր Գլխավոր Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին...

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։

Նա լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով որ շուտով ասուլիս է հրավիրելու: