գլխավոր Տեխնո Facebook-ի ստեղծողը խոստովանել է

Facebook-ի ստեղծողը խոստովանել է

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախընտրում է հարավկորեական Samsung արտադրողի սմարթֆոնները: Նա այս մասին խոստովանել է տեխնոբլոգեր Մարկուս Բրաունլիին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարցին, թե ինչ սմարթֆոն է ինքն օգտագործում, Ցուկերբերգն ասել է, որ վերջին տարիներին նախընտրում է Samsung-ի արտադրանքը, որոնք հիանալի սմարթֆոններ է անվանել: Միլիարդատերը նախընտրել է չնշել Samsung-ի այն կոնկրետ մոդելը, որը որպես իր հիմնական սմարթֆոն է օգտագործում:

Facebook-ի ղեկավարը նշել է, որ սմարթֆոնների համար իր նախընտրած օպերացիոն համակարգը Android-ն է: Նա ընկերության թոփ մենեջերներին խորհուրդ է տվել օգտվել այս պլատֆորմով աշխատող սմարթֆոններից, այլ ոչ թե` iPhone-ներից, ինչպես անում են մյուսներն արդյունաբերությունում: