գլխավոր Աշխարհ Լեհաստանը թուրքական «Բայրաքթար» անօդաչուները կկենտրոնացնի իր արևելյան սահմաններին

Լեհաստանը թուրքական «Բայրաքթար» անօդաչուները կկենտրոնացնի իր արևելյան սահմաններին

Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչուն կբարելավի լեհական բանակի ներուժը և թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները: Ինչպես հայտնում է EADaily-ն, այս մասին լեհ նախարարը հայտնել է Անթալիայում անցկացված Դիվանագիտական միջազգային համաժողովի շրջանակում:

Մայիսին Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը տեղեկացրել էր, որ իր երկիրը Թուրքիայից 24 Bayraktar հարվածային անօդաչու է գնել:  

«Մենք վստահ ենք, որ անօդաչուն կբարելավի լեհական բանակի ներուժը և թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները»,- ընդգծել է Ռաուն: Վերջինս հայտնել է նաև, որ Թուրքիան ու Լեհաստանը «բախվում են անվտանգության սպառնալիքներին իրենց սահմաններին»:

Ռաուն ընդգծել է, որ Անկարան և Վարշավան քննարկում են Վրաստանի և Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ամրապնդման միջոցները: