գլխավոր COVID-19 Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում (լուսանկարներ)

Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայիում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վերաբերյալ մտավախությունների ֆոնին  մարդիկ կրկին սկսել են խուճապահար առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել․ հանգստյան օրերին բրիտանացիները դատարկել են խանութները, գրում է Daily Mail-ը։

Ինչպես գրում է աղբյուրը, սոցցանցերում խանութների դատարկ դարակաշարերի լուսանկարները վայում են, որ սկսվել է խուճապային գնումների երկրորդ ալիքը։

Անհանգստացած գնորդները Twitter-ում լուսանկարն են տեղադրել՝ ցուցադրելով սուպարմարկետների առաջին անհրաժեշտության ապրանքների դատարկ դարակաշարերը։ Նրանք բողոքել են, որ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկրում սկսվում է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը։

«Այժմ տեսնում ենք, որ երկրորդ ալիքը մոտենում է: Նույնը տեսել ենք Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայով մեկ և, ցավոք, նույնը տեսնելու ենք նաև մեզ մոտ»,-հայտարարել էր վարչապետը:

Նա հավելել էր, որ ցանկանում է բաց պահել դպրոցները, ինչպես նաև տնտեսության բոլոր ճյուղերը, քանի որ բնակչությունը չի ցանկանում երկրորդ անգամ «լոքդաունի» մեջ հայտնվել:

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 394 257 դեպք, որոնցից 41 777-ը՝ մահվան ելքով։